
Project Manager Housing
«Project Manager Housing»-ն առանձնատների կառուցումը վերահսկող ընկերություն է։ Նորարարական մոտեցումների, պարզեցված ընթացակարգերի և ժամանակի խնայողության համար մենք առաջարկում ենք ծառայությունների համալիր փաթեթ՝ տարածքի ընտրությունից մինչև ցանկալի ինտերիերով ու կահավորմամբ առանձնատան հանձնումը։
Ծառայություններ
Երբ կառուցում եք մեզ հետ
- ԴՈՒՔ ընտրում եք մեզ, ՄԵՆՔ ընտրում ենք ամենաորակյալ ծառայություն մատուցող ընկերություններն ու վերահսկում նրանց աշխատանքը։
- ԴՈՒՔ խնայում եք ժամանակ, ՄԵՆՔ համակարգում ենք։
- ԴՈՒՔ ծախսում եք, ՄԵՆՔ կառավարում ենք Ձեր վճարումները։
- ԴՈՒՔ լիազորում եք, ՄԵՆՔ հետևում ենք թափանցիկ փաստաթղթաշրջանառությանը։
- ԴՈՒՔ ունեք շտապ տեղեկատվության կարիք, ՄԵՆՔ 24/7 հասանելի ենք։
- ԴՈՒՔ զբաղված եք, ՄԵՆՔ կայքի միջոցով տրամադրում ենք առցանց տեղեկատվություն բոլոր գործընթացների կարգավիճակի մասին։

Մեր տեսլականը
Շինարարական նախագծերի կառավարման ոլորտում «Project Manager Housing»-ը միջազգային առաջատար ընկերությունների չափանիշներին համապատասխան ծառայությունների ապահովումն ընտրել է որպես առանցքային ուղղություն։
Լայն գործընկերային ցանցից մինչև երաշխավորված որակ՝ ընկերությունը հասանելի է դարձնում առցանց վերահսկելի կառուցապատումը և պարզեցված գործընթացները։
Մեր առաքելությունն է ապահովել Ձեր առանձնատան կառուցման հստակ, թափանցիկ և կառավարելի ճանապարհը։







