Project Manager Housing
«Արցախյան կյանք» նախագիծ
Գործընկեր դառնալ
«Արցախյան կյանք» նախագիծ

ԱՐՑԱԽՅԱՆ ԿՅԱՆՔ

Հայաստանի քարտեզԵրևանՍյունիքի մարզՎայոց ձորի մարզԱրմավիրի մարզՏավուշի մարզՇիրակի մարզԼոռու մարզԱրարատի մարզԳեղարքունիքի մարզԱրագածոտնի մարզԿոտայքի մարզ

«Արցախյան կյանք» սոցիալական բնակարանաշինական ծրագիրը մշակել և նախաձեռնել է «Project Manager Housing» ընկերությունը, որն իրականացնում է առանձնատների շինարարական ամբողջ գործընթացի կառավարում։ Սույն ծրագրով PMH-ը ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին առաջարկում է արտոնյալ պայմաններով առանձնատների ձեռքբերում և համալիր ծառայությունների փաթեթ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց մինչև հողատարածքի ձեռքբերում և կառուցապատման վերահսկում։ Այսպիսով, ողջ գործընթացի իրավական, տեխնիկական և վարչարարական վերահսկումը ստանձնում են ընկերության մասնագետները։

Ծրագրի իրականացման նպատակով «Project Manager Housing» ընկերությունն անցկացրել է շինարարական կազմակերպությունների ներքին մրցույթ։ Արդյունքում, ընտրվել է առավել հուսալի և արժանահավատ առաջարկ ներկայացրած «Yerevan Line» շինարարական ընկերությունը, որի աշխատանքների վերահսկումը և անհամապատասխանությունների շտկման գործընթացը կառավարելու է «Project Manager Housing»-ը։

«Արցախյան կյանք» նախագծում ներգրավված է նաև «INGO Armenia» ապահովագրական ընկերությունը՝ որպես գործընկեր։ Այն առանձնատները, որոնց կառուցման ընթացքը կվերահսկի «Project Manager Housing»-ը, կապահովագրվեն «Ingօ Armenia»-յի կողմից։ Մեկ տարվա ապահովագրումը պարտադիր է՝ հետագա հնարավոր ռիսկերի դեպքում առաջացած թե՛ շինարարական, թե՛ կոսմետիկ վնասների համար ֆինանսական հատուցում ստանալու նպատակով։

PMH-ը նախատեսում է 500-1000 առանձնատան կառուցում ՀՀ մարզերում։ Ծրագրի իրազեկման արշավի համար կհատկացվի առնվազն 3 ամիս։ Շինարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետը՝ 30.12.2027թ։

Ծրագրի նպատակը

«Արցախյան կյանք» ծրագրի հիմնական նպատակն է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների արժանապատիվ, անվտանգ և կայուն բնակարանային պայմանների ապահովումը՝ պետության կողմից տրամադրված սերտիֆիկատների արդյունավետ և նպատակային օգտագործման միջոցով։

Ծրագրի առանցքային կետերն են՝

  • Գործող շինարարական նորմերին և պետական պահանջներին համապատասխան առանձնատների կառուցումը,
  • բարձր որակի շինարարության ապահովումը, հուսալի և երկարաժամկետ շահագործման հավաստումը,
  • շինարարական գործընթացի ամբողջական, թափանցիկ և մասնագիտացված կառավարումը,
  • արցախցիների իրավական և ֆինանսական բեռի նվազեցումը՝ համապարփակ աջակցության տրամադրմամբ,
  • տեղահանված ընտանիքների սոցիալական կայունության և ՀՀ-ում լիարժեք ինտեգրման խթանումը։
+374 55 549 000